Եվրոպլաստը Հայաստանում առաջատար ընկերություն է, որը մանագիտացված է ՊՎՔ (պոլիվինիլ քլորիդ) կախովի առաստաղների և ինտերիեր դիզայնի համար նախատեսված վահանակների արտադրությամբ։
Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին, բայց կազմակերպության արմատները ձգվում են 1997 թվականից, երբ ներկայիս Եվրոպլաստի հիմնադիրները ստեղծեցին և ղեկավարեցին տարածաշրջանում առաջատար «Մ.Մ.Մ.» ընկերությունը, որը մասնագիտանում էր դռների, պատուհանների, կախովի առաստաղների արտադրության և ապակեպատման աշխատանքների իրականացման ոլորտում։
Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ հումք և ժամանակակից սարքավորումներ՝ ապահովելով արտադրանքի համապատասխանությունը միջազգային որակի չափանիշներին։ Արագ ու առանց դժվարությունների տեղադրվող դիմացկուն, երկարաժամկետ և գեղագիտական առաստաղներ, 3D վահանակներ, որոնք համապատասխանում են ժամանակակից դիզայնի պահանջներին։
Այսօր Եվրոպլաստը համագործակցում է ներքին շուկայի խոշոր ընկերությունների հետ: Ընկերության արտադրանքը պահանջարկ է վայելում նաև արտերկրում։
Եվրոպլաստը ձգտում է դառնալ տարածաշրջանի առաջատար և նորարարական առաստաղային լուծումների մատակարարը՝
ներկայացնելով հայկական որակն ու դիզայնը աշխարհին։
Մեր առաքելությունն է.
ստեղծել բարձրորակ, դիմացկուն և գեղագիտական ՊՎՔ առաստաղներ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և հումք,
տրամադրել հաճախորդակենտրոն ծառայություն՝ ապահովելով արագ և հուսալի լուծումներ,
կառուցել երկարաժամկետ, վստահելի և փոխշահավետ համագործակցություն գործընկերների և հաճախորդների հետ։
զարգացնել հայկական արտադրությունը և ամրապնդել վերջինիս դիրքերը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում,
